Դուբայում «աշխարհի լավագույն ուսուցիչը» պարգևատրվել է 1 միլիոն դոլարով
Դուբայում ֆրանցիսկյան վանական Պիտեր Տաբիչիին՝ որպես «աշխարհի լավագույն ուսուցչի», մեկ միլիոն դոլար պարգևատրում է տրվել, հաղորդում է gulfnews.com-ը:
«Աշխարհի լավագույն ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է 2015թ.-ից ի վեր՝ հնդիկ գործարար Սանի Վարկիի բարեգործական հիմնադրամի կողմից: Այս տարի տիտղոսի համար 179 երկրից շուրջ 10 հազար հայտ է ստացվել:
Երեսունվեցամյա Պիտեր Տաբիչին Քենիայի գյուղական միջնակարգ դպրոցներից մեկում մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ է: Մրցանակաբաշխության կազմակերպիչների խոսքերով՝ այն դպրոցում, որտեղ աշխատում է տիտղոսակիրը, միայն մեկ համակարգիչ կա, իսկ մեկ ուսուցչի հաշվով՝ 58 աշակերտ:
Հաղորդվում է նաև, որ Տաբիչին իր աշխատավարձի մեծ մասը հատկացնում է աղքատներին օգնելուն:
Սանի Վարկիի հիմնադրամի մրցանակը շնորհվում է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի էմիրության ղեկավար Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի հովանու ներքո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026