Թրամփի և Պուտինի միջև որևէ պայմանավորվածություն չի եղել, սակայն Կրեմլն իսկապես միջամտել է ընտրություններին
Մարտի 22-ին ԱՄՆ-ում ավարտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը:
Այժմ, ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը երկամյա հետաքննության զեկույցի ուսումնասիրությունից հետո ամփոփագիր է ներկայացրել, որում ի մի են բերված սկանդալային հետաքննության առանցքային բացահայտումները:
Ըստ գլխավոր դատախազի՝ Մյուլերի հետաքննությունը չի ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները դավադրություն են կազմակերպել կամ ընտրություններին միջամտելու գործողություններում համակարգված գործել են ՌԴ կառավարության հետ:
Այնուհանդերձ՝ Մյուլերն անհերքելի ապացույց է գտել առ այն, որ Ռուսաստանն իրոք միջամտել է ընտրություններին՝ թե՛ ապատեղեկատվության տարածման, թե՛ մրցապայքարի ֆավորիտներից մեկը համարվող Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի նկատմամբ կատարված հաքերային հարձակման միջոցով:
Միևնույն ժամանակ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ռուսաստանի հետ առնչություն ունեցող անձանցից Թրամփի նախընտրական շտաբին ուղղված օգնության բազում առաջարկներ են եղել:
Ամփոփագրում անդրադարձ է արվել նաև Թրամփի սկանդալային որոշումներից մեկին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին աշխատանքից հեռացնելուն, որը դիտարկվում էր որպես արդարադատության խոչընդոտմանն ուղղված քայլ: Հայտնի է, որ Կոմին Թրամփին մեղադրում էր Ռուսաստանի հետ «գործարքի» մեջ մտնելու համար:
Սակայն Մյուլերի վարած հետաքննության արդյունքները փաստում են, որ նախագահ Թրամփի՝ Կոմիին աշխատանքից հեռացնելու քայլն արդարության դեմ ուղղված հանցանք չէր, սակայն միևնույն ժամանակ նրան չի կարելի լրիվ «անմեղ» համարել:
Գլխավոր դատախազն իր ամփոփագրում նաև նշել է, որ հետաքննության շրջանակում հարցաքննվել է 34 մարդ, այդ թվում՝ Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորտը, նախկին փաստաբան Մայքլ Քոհենն ու ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայք Ֆլինը: Հայտնի է, որ հարցաքննություններն այսքանով ավարտվելու են:
Ինչ վերաբերում է Թրամփի արձագանքին, ապա նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ոչ մի դավադրություն, արդարադատության ոչ մի խոչընդոտում, ամբողջական ու վերջնական արդարացում: Հզոր պահեք Ամերիկան»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026