Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ
Մոտ 1,5 հազար միգրանտներից կազմված քարավանը կիրակի Մեքսիկայի հարավի Չյապաս նահանգի Տապաչուլա քաղաքից շարժվել է դեպի ԱՄՆ հյուսիսային սահման։ Քարավանի մեջ կան Հոնդուրասի, Սալվադորի, Նիկարագուայի, Գվատեմալայի, ինչպես նաեւ Կուբայի քաղաքացիներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El Nacional թերթին։
Պարբերականը նշում է, որ միգրանտների խումբը որպես քարավան ձեւավորվել է Մեքսիկայում։ Օտարերկրացիները Չյապասում են եղել 2019 թվականի սկզբից։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ամեն տարի մի քանի հարյուր հազար մարդ փորձում է ԱՄՆ հասնել Մեքսիկայի միջոցով։ Ընդ որում՝ նրանք հաճախ դառնում են հանցավոր խմբավորումների կամ մարդկանց առեւտրով զբաղվողների զոհեր։
2018 թվայանի նոյեմբերի վերջին մոտ 500 ներգաղթյալ Կենտրոնական Ամերիկայից փորձել էր անցնել մեքսիկական սահմանը Տիխուանայի մոտ։ Ամերիկյան ուժայինները նրանց դեմ կիրառել էին արցունքաբեր գազ։ Մեկ օր անց Մեքսիկայի իշխանությունները երկրից վտարել էին միջադեպի 98 մասնակցի եւ ուժեղացրել անվտանգության միջոցները քաղաքում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026