30 տարի ավտոտնակում մոռացված Bentley-ն վաճառվել է ավելի քան 450 000 ֆունտ ստերլինգով
Ավելի քան 30 տարի ավտոտնակում կանգնած Bentley-ն, որն արտադրվել է 1936 թվականին, Անգլիայում կայացած աճուրդում վաճառվել է 454 250 ֆունտ ստերլինգով: Վերջնական գինը գրեթե երկու անգամ գերազանցել է նախնական արժեքը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ավտոմեքենան պատկանել է Մեծ Բրիտանիայի Թագավորական օդուժի օդաչու Չարլզ Բլեքհեմին: Վաճառված ավտոմեքենան ընդամենը երկու սեփականատեր է փոխել: Բլեքհեմը մեքենան վարել է 36 տարի, իսկ երբ այլևս չի կարողացել նստել ղեկին, այն փակել է ավտոտնակում, որտեղ էլ մեքենան հայտնաբերել են նրա մահից հետո:
Bentley 4 ½-Litre-ի այս օրինակն ընդգրկվել է 10 ավտոմեքենայից կազմված շարքում, որը ստեղծվել է հինգ տարի անց այն բանից, երբ Bentley-ն անցել է Rolls-Royce-ի վերահսկողության տակ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները