Թրամփը վաղը կստորագրի Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու հրամանագիրը. Իսրայելի ԱԳՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքներն Իսրայելական տարածք ճանաչող փաստաթուղթը կստորագրի երկուշաբթի՝ մարտի 25-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման տեղեկություն է հայտնել Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
«Վաղը նախագահ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներկայությամբ հրամանագիր կստորագրի Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության ճանաչման վերաբերյալ»,- աղբյուրը մեջբերում է իսրայելցի նախարարին: Նրա խոսքով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, ինչպես երբևէ:
Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու համար, ինչը, նրա կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության համար:
Ռուսաստանը, Գերմանիան, Իրանը, Սիրիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել նման միակողմանի գործողություններին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելցի վարչապետը մեկնում է ԱՄՆ: ԱՄՆ առաջնորդը նրան Սպիտակ տանը կընդունի մարտի 25-26-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026