Պեսկովը հայտնել է, թե ում նախաձեռնությամբ է կայացել Նազարբաևի հրաժարականին նախորդած հեռախոսազրույցը
Նուրսուլթան Նազարբաևն անձամբ է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախքան Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, Նուրսուլթան Նազարբաևն ինքն է զանգահարել: Նրանք իրականում հաճախակի են հեռախոսով զրուցում, դա միշտ է այդպես եղել վերջին տարիներին: Եվ զանգահարել է նա` հայտարարություն անելուց ժամեր առաջ», - ասել է Պեսկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում:
Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակով կշարունակվեն առաջիկայում: «Ղազախստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է, այդ իսկ պատճառով կասկած չկա, որ առաջիկայում էլ հարաբերությունները կծավալվեն բարձր մակարդակով», - շեշտել է Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ Նազարբաևը 30-ամյա ղեկավարումից հետո մարտի 19-ին հայտարարել է երկրի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026