Կոռուպցիոն սկանդալում հայտնված Բուլղարիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել
Կոռուպցիոն սկանդալում հայտնված Բուլղարիայի արդարադատության նախարար Ցեցկա Ցաչևան հրաժարական է տվել։
Շաբաթ օրը երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը նախարարին հրավիրել էր կառավարություն, որպեսզի Ցեցկա Ցաչևան պարզաբանումներ ներկայացներ նվազեցված գներով իր կողմից էլիտար անշար գույք ձեռք բերելու սկանդալի շուրջ, հայտնում է «Ազատության» բուլղարական ծառայությունը։
Մարտի սկզբին բուլղարական «Буйвол»-ը, «Ազատության» բուլղարական ծառայությունը և Հասարակական հակակոռուպցիոն հիմնադրամը հետաքննություն էին հրապերակել, համաձայն որի, Arteks էլիտար բնակելի շենքը, նվազեցված գներով վաճառվել էր իշխող "Герб" խմբակցության չորս բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ցաչևային։
Ցաչևան հայտարարել է, որ իր խիղճը մաքուր է, և որ ինքն անձամբ է խնդրել հետաքննել շենքի ձեռքբերման հանգամանքները։
Նա նաև ասել է, որ ինքնակամ է հրաժարական տվել, որպեսզի իր անվան հետ կապվող սկանդալի պատճառով ճչնշում չգործադրվի "Герб" կուսակցության ու այն ղեկավարող Բոյկո Բորիսովի վրա։
Բուլղարիայում մայիսին կայանալու են Եվրախորհրդարանի ընտրությունները, իսկ տեղական ընտրությունները նախատեսված են աշնանը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026