Մարոկոյում ոստիկանությունը ջրցաններով ցրել է ուսուցիչների բազմահազարանոց ցույցը
Մարոկոյի ոստիկանությունը ջրցաններ է կիրառել երկրի մայրաքաղաք Ռաբաթում երիտասարդ ուսուցիչների բազմահազարանոց ցույցը ցրելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Մարոկոյի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել էր շուրջ 15 հազար ուսուցիչ, որոնք պատրաստվում էին այնտեղ գիշերել երկրի ընդդիմության կողմից կազմակերպված առավել մարդաշատ ցույցի նախօրեին:
Հաղորդվում է, որ մանկավարժները բողոքում էին իրենց աշխատանքային պայմանագրերի եւ աշխատանքի պայմանների դեմ: Նրանք, որպես սոցիալական ծառայողներ, պահանջում էին արտոնություններ եւ կենսաթոշակ:
Ուսուցիչների հետ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո ոստիկանությունը նախաձեռնել էր վերոնշյալ քայլերը:
Ուսուցիչները պատմել են, որ ոստիկաններն առաջարկել էին նրանց տրամադրել ավտոբուսներ գիշերակացի համար նախատեսված վայրեր տեղափոխելու համար, սակայն հավաքվածներն ի պատասխան վանկարկել էին.«Ազատություն: Արժանապատվություն: Սոցիալական արդարություն»:
Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026