Brexit-ի չեղարկման կողմնակիցների խնդրագիրը մոտ 4 մլն ստորագրություն է հավաքել
Շուրջ 4 մլն բրիտանացի խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալու մտքից: Բրիտանական խորհրդարանի կայքի՝ խնդրագիրներին նվիրված բաժնում շաբաթ առավոտյան մատնանշվել է, որ ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 3,92 մլն մարդ:
«Բրիտանական կառավարությունը բազմիցս նշել է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մենք պետք է հակադարձենք այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե որքան ուժեղ է ժողովուրդն աջակցում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալուն», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է խնդրագրի մեկնաբանության մեջ:
Երկրի խորհրդարանն այժմ պետք է դիտարկի՝ քվեարկության ներկայացնելու է այդ խնդրագիրը, թե ոչ, քանի որ այն ավելի քան 100 000 ձայն է հավաքել:
Խնդրագրին աջակցել են հայտնի անձինք, որոնց թվում են դերասանը Հյու Գրանտը, դերասանուհի Ջենիֆեր Սոնդերսը և բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026