Թրամփը հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախման մասին
ԱՄՆ-ը, դաշնակիցների հետ միասին, Սիրիայի եւ Իրաքի տարածքները 100 տոկոսով ազատագրել է «Իսլամական պետության» զինյալներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։
Նա հավելել է, որ «պարբերաբար այդ տականքները զգացնել կտան իրենց մասին, սակայն նրանք կորցրել են ողջ հեղինակությունը եւ ուժը», իսկ ԱՄՆ-ը կպահպանի «զգոնությունը եւ կպայքարի, քանի դեռ ԻՊ-ն վերջնականապես պարտություն չի կրել»։
Մարտի 22-ին Սպիտակ տան ներկայացուցիչն ասել էր, որ ԻՊ-ն այլեւս չի վերահսկում իրավիճակը Սիրիայի տարածքում։ Փետրվարի սկզբին Թրամփը «կանաչ լույս» էր տվել իր գեներալներին, որ վերջնականապես ոչնչացնեն Իրաքի զինյալներին։
ՄԱԿ-ի տվյալներով, ԻՊ-ն դեռեւս ունի 50-300 մլն դոլար ֆինանսական միջոցներ եւ 14-18 հազար զինյալներ, որոնցից 3000-ը արտասահմանցիներ են։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026