Պորոշենկոն վստահ է, որ հաղթելու է ընտրություններին` անկախ իր ցածր վարկանիշից
Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն, որն իր վարկանիշով զիջում է հիմնական մրցակիցներին, վստահ է, որ հաղթելու է մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այդ մասին Պորոշենկոն ասել է «Украина» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
«Ես պատրաստ եմ ճանաչել Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը»,- ասել է նախագահի թեկնածուն` պատասխանելով հարցին` պատրաստ է արդյոք ճանաչել այլ թեկնածուի հաղթանակը: Միաժամանակ, նա հավելել է, որ «վստահ է իր հաղթանակի մեջ»:
Պորոշենկոն նշել է, որ ընտրողներն իրենց «արդարացի գնահատականը» կտան այն քայլերին, որոնք արել է իր նախագահության տարիներին: Նա նաև վստահեցրել է, որ ջանքեր կգործադրի, որ քվեարկությունը տեղի ունենա առանց միջադեպերի: «Ես ամեն ինչ կանեմ, որ ընտրությունների օրը հանգիստ անցնի, որ ուկրաինացիների ընտրությունը պաշտպանված լինի և հանրությունը վստահի քվեարկության արդյունքներին»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշում առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին, ում օգտին, ըստ հարցումների, պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ 34 տոկոսը: Երկրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է, որն ունի ընտրողների 18.8 տոկոսի աջակցությունը: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների միայն 17.4 տոկոսը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026