Զելենսկին առաջարկում է հարկերից խուսափող ուկրաինացիներին բանտ նստեցնել
Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարկերից խուսափողներին պետք է բանտ նստեցնել: Այդ մասին նա ասել է Ictv հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Զելենսկին նշել է, որ այդ կոշտ պատժատեսակը կիրառելուց առաջ նախ պետք է հարկային համաներում իրականացնել:
«Մեր երկիրը և նոր իշխանությունը պետք է ցույց տա, որ պետք է հարկեր վճարել, եթե չես վճարում, պետք է բանտ նստես»,- նշել է Ուկրաինայի նախագահի թեկնածուն:
Նա առաջարկել է 5 տոկոս հարկային համաներում իրականացնել, այդ դրույթը ներառված է նաև Զելենսկու նախընտրական ծրագրում: Նա ընդգծել է, որ խոշոր բիզնեսի համար այդ տոկոսը կարող է ավելանալ:
Ներկայում Ուկրաինայում հարկերից խուսափելու համար սահմանված է միայն տուգանք և որոշ պաշտոններ զբաղեցնելու արգելք:
Անդրադառնալով Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու խնդրին` Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանում իշխանափոխություն կլինի: Նա նաև արձագանքել է Պյոտր Պորոշենկոյի հայտարարությանը` շեշետելով, որ չգիտի` ինչպես է հնարավոր թերակղզին վերադարձնել ընտրություններից հետո:
Նախագահի թեկնածուն նաև ասել է, որ իր փաստաբանները նախապատրաստում են Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օրինագիծ, որով առաջարկվում է վերացնել երկրի նախագահի, Գերագույն Ռադայի պատգամավորների և դատավորների անձեռնմխելիության իրավունքը: Նախագիծը խորհրդարան կներկայացվի ընտրություններից անմիջապես հետո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026