Հայաստանը պատրաստ է օգնել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում
Հայաստանը պատրաստ է աջակցել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը:
«Գրությունները մեզ համար էլ են ուսումնասիրման առարկա: Դեռ պաշտոնական դիմում չի եղել, սակայն Նոր Զելանդիայի գործընկերներից նախնական ազդանշան մենք ստացել ենք: Բնականաբար, դեռ վաղ է ինչ-որ բան հաստատելը, փորձաքննություն է պետք: Սակայն հնարավոր համագործակցության մասին ազդանշան եղել է եւ կոնկրետ հարցերի ծագման դեպքում մենք ձեռնամուխ կլինենք ուսումնասիրմանը», - ասաց Արա Ֆիդանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Քրասյթչըրչի (Հարավային կղզի) երկու մզկիթներում հրաձգություն էր կատարվել, որի հետեւանքով 50 մարդ էր զոհվել, եւս 50-ը՝ վիրավորվել: Ահաբեկիչների մոտ հայտնաբերված զենքերի վրա մի քանի լեզուներով գրություններ կան, այդ թվում հայերեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026