Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ՌԴ քաղաքացիների 65.3 տոկոսը. հարցում
Ռուսների մեծամասնությունը (65,3%) հավանություն է տալիս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցման տվյալներով՝ կառավարության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 41 տոկոսը, իսկ վարչապետի գործունեությանը՝ 38 տոկոսը: Միևնույն ժամանակ կառավարության և դրա ղեկավարի գործունեությանը հավանություն չի տալիս հարցման մասնակիցների 47.1 տոկոսը:
Պատասխանելով հարցին, թե ում կվստահեին կարևորագույն պետական հարցերի որոշումը, ՌԴ քաղաքացիները հիմնականում նշել են Պուտինի անունը: Նրան վստահում է քաղաքացիների 33.4 տոկոսը: Երկրորդ տեղում է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (14,7%), իսկ երրորդ տեղում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը (11,7%):

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026