Թրամփը նվեր է մատուցում Նեթանյահուին, սակայն ռիսկի է դիմում բարկացնել Մերձավոր Արևելքը
Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն վերլուծություն է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վիճելի Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարության վերաբերյալ:
Թերթի հոդվածագիրները գրում են, որ Թրամփի հայտարարությունն առ այն, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Իսրայելի իշխանությունը վիճելի Գոլանի բարձունքի նկատմամբ, ընտրությունների նախաշեմին արժեքավոր նվեր էր վարչապետ Բենյամին Նեթանյահուին, բայց միևնույն ժամանակ այն մերժում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունը:
«Թրամփի հայտարարությունն արվել է Նեթանյահուի կողմից համառ ճնշման արդյունքում: ԱՄՆ նախագահի մտերիմ քաղաքական դաշնակից Նեթանյահուն, որը պայքարում է ապրիլի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, ԱՄՆ ղեկավարի հետ իր ընկերությունն օգտագործում է որպես պաշտոնում մնալու համար կարևորագույն փաստարկ: Եվ չնայած, որ Թրամփի հայտարարությունը ոգևորություն է առաջացրել Իսրայելում և որոշ ամերիկացի կոնգրեսականների շրջանում, ամենայն հավանականությամբ այն մնացած բոլոր վայրերում կդատապարտվի: Մերձավոր Արևելքում դրան ևս կարձագանքեն, ու հնարավոր է, որ դա վատ անդրադառնա Թրամփի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման շուտով առաջարկվելիք ծրագրի վրա»,-գրում են հոդվածի հեղինակներ Մարկ Լանդլերն ու Էդվարդ Վոնգը, որոնց համոզմամբ՝ սա բացառապես Նեթանյահուին ուղղված քայլ էր:
Հեղինակները նկատում են, որ, ի տարբերություն երջանկությունից փայլող Նեթանյահուի, պաղեստինյան կողմը լուրջ մտահոգված է ու կանխատեսում է, որ տարածաշրջանում բռնության նոր ալիք կսկսվի:
«Ի՞նչ է իր հետ բերելու վաղը: Ապակայունություն և արյունահեղություն մեր տարածաշրջանում»,-Թրամփի հայտարարությունը մեկնաբանել է խաղաղ բանակցային գործընթացում Պաղեստինի վետերան ներկայացուցիչ Սաեբ Էրեկաթը:
Հոդվածագիրները նշում են, որ Թրամփի հայտարարությունը նրան «բաժանում» է միջազգային իրավունքից ու տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունից:
«ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն վճռականորեն հրաժարվել են օրինական ճանաչել Իսրայելի կողմից Գոլանի բարձունքի կամ Արևմտյան ափի գրավումը՝ վիճարկելով, որ Իսրայելի և Պաղեստինի սահմանները պետք է ուրվագծվեն դիվանագիտական ճանապարհով: 1981թ., երբ Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքը, նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմն ի պատասխան դադարեցրեց ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի գործունեությունը»,-շարունակում են Լանդլերն ու Վոնգը:
Այնուհետև նրանք մեջբերում են նախկին դիվանագետների կարծիքը, համաձայն որի՝ Թրամփն իր «անտեղի» հայտարարությամբ նորից արթնացրեց վաղուց «քնած» հարցը: Բացի այդ, նրանք ենթադրում են, որ նման քայլը կոգևորի աշխարհի մյուս առաջնորդներին, որոնք, խախտելով միջազգային իրավունքն ու նորմերը, տարածքներ են գրավել:
«Օրինակ՝ ՌԴ նախագահ Պուտինը սա կօգտագործի որպես Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումն արդարացնելու ենթատեքստ: Իսրայելն էլ, իր հերթին, դա կօգտագործի Արևմտյան ափի բռնակցումն արդարացնելու համար: Սա իսկապես Թրամփի կողմից նվեր էր»,-նշել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը:
Սակայն որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ԱՄՆ ղեկավարի հայտարարությունը յուրատեսակ «փոխհատուցում» էր Իսրայելին՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ու դրանով Իսրայելին խոցելի վիճակում դնելու որոշման դիմաց:
1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել էր 1944թ.-ից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքը: 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026