Թուրքիայում դատի են տվել դպրոցի ուսուցչի՝ Աթաթուրքին «բրիտանացի լրտես» անվանելու համար
Թուրքիայում հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու հոդվածով դատի են տվել ուսուցչի, որը հայտարարել է, թե Աթաթուրքն իրականում բրիտանացի լրտես էր, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ միջնակարգ դպրոցի ուսուցիչը ուսուցչանոցում մյուս գործընկերների ներկայությամբ Աթաթուրքին նսեմացնող արտահայտություններ է արել, մեղադրել օսմանյան տիրապետության տակ գտնված մի շարք կղզիներ Հունաստանին հանձնելու համար ու «լրտես» անվանել նրան:
«Աթաթուրքն աթեիստ էր, բրիտանացի լրտես: Նրա հոր անունը հայտնի է, սակայն թե ով էր պապը՝ ոչ ոք չգիտի: Երբ նրա վերաբերյալ քննադատության արգելքը վերանա՝ կտեսնեք, թե ով էր նա»,-ըստ մեղադրող կողմի՝ ասել է ուսուցիչը:
Դրանից հետո ուսուցչի դեմ հայց է ներկայացվել դատարան, և նա ստիպված է եղել ցուցմունք տալ ոստիկանությունում: Նա պնդել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի մասին նման արտահայտություններ իրեն թույլ տալ չէր կարող, իսկ իր դեմ հայցը գործընկերների դրսևորած նախանձի հետևանք է:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026