Ուկրաինայում կարող են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը
Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել բժշկական նպատակով կանեփի օրինականացման խնդրագրին, հաղորդում է TCH հեռուստաալիքը:
Ավելի վաղ 25 հազարից ավելի քաղաքացի համապատասխան խնդրանքով դիմել էր կառավարությանը: Խնդրագրում նշվում է մարիխուանան թմրանյութերի ու հոգեմետ միջոցների շարքից հանելու անհրաժեշտության մասին:
Խնդրագրին կողմ է արտահայտվել Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունը: Նա նշել է, որ կանեփն օգնում է թեթևացնել հիվանդների տառապանքները և մի շարք ծանր հիվանդությունների դեպքում կայունացնել հիվանդի ինքնազգացողությունը, իսկ որոշ վերապահումներով դրա օգտագործումը բժշկության մեջ «համաշխարհային նորմալ պրակտիկա» է:
Ուկրաինայում կանեփի ցանկացած տիպի օգտագործումն արգելված է: Այս հարցը քննելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026