Վաճառել է սեփական երեխային՝ պարտքերը վճարելու համար
Չինաստանի Գույչժոու նահանգի Գույան քաղաքում տեղի բնակիչներից մեկը վաճառել է իր մեկամյա որդուն՝ պարտքերը վճարելու համար։ Այս մասին հայտնում է kratko-news.com-ը։ Հայտնի է, որ տղամարդը եղել է գործազուրկ եւ նաեւ տարված է եղել տարբեր մոլախաղերով։ Նրա պարտքը կազմել է 60 հազար չինական յուան։
Տղամարդը պարտքը վճարելու համար առաջարկել է մի անծանոթ տղամարդու, ով երեխա որդեգրելու ցանկություն է ունեցել, գնել իր որդուն։ Նա նույնիսկ պատմել է հնարավոր խորթ ծնողներին, որ մնացել է առանց ապրելու միջոցների կնոջից բաժանվելուց եւ իր ծնողների մահվանից հետո եւ հարկադրաբար է նման քայլի գնում, քանի որ չի կարող ապահվել լավ պայմաններ երեխայի համար։
Երեխայի վաճառքի գործարքը կայացել է եւ տղամարդը նախկին կնոջը՝ երեխայի մորը, խաբել է, ասելով որ երեխային տարել է տատիկի տուն։ Երեք ամիս անց կինը ինչ որ բան է սկսել կասկածել եւ դիմել է ոստիկանություն։ Կարճ ժամանակ անց երեխային գտել են խորթ ընտանիքի մոտ՝ հարեւան նահանգում։ Երեխայի հորը ձերբակալել են չինական հյուրանոցներից մեկում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մարդավաճառության համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026