Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
«Չնայած աշխարհագրական առումով մեր երկրների հեռավորությանը՝ երկու ժողովուրդների միջև պատմականորեն բարեկամական հարաբերություններ են հաստատվել»,-նշել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Խաթթակը՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են և բավականաչափ ամրապնդվել են:
Նա նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության մեծ ներուժ է կանխատեսել:
Խոսելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակից՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր հերթին գործընկերոջը Ղարաբաղյան հակամարտության մասին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել՝ նշելով, որ Ադրբեջանն ու Պակիստանն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում, ինչը համագործակցական հարաբերությունների մասին է վկայում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղիները, ինչպես նաև փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ կարծիքներով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026