Պոմպեոն խոստացել է շարունակել Իրանի նկատմամբ պատժամիջոցների տեսքով ճնշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կշարունակի Իրանի նկատմամբ երկրի՝ Մերձավոր Արևելքում ունեցած ազդեցությունը սահմանափակելու նպատակով պատժամիջոցների տեսքով ճնշումներ գործադրել: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Իրանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Նախագահի վարչակազմն Իրանի կողմից սպառնալիքների լայն ցուցակին հակակշռելու լուրջ միջոցներ է ձեռնարկում, և մենք կշարունակենք նույն կերպ վարվել»,- ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն առանձնացրել է Իրաքում զինյալների՝ որպես ահաբեկչական խմբավորումների անդամներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև Եմենում հուսիթ ապստամբների, պաղեստինյան «Համաս» շարժման և Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման համար ապօրինի միջոցներ հայթայթող ֆինանսական կազմակերպությունների ու գործակալների:
Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունենալու պատճառով իրանական երկու կազմակերպություն և դրանց հետ կապված իրանցի 8 ֆիզիկական անձանց էր ներառել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026