Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է անում պատժել ԵՄ հիմնական սկզբունքները խախտող անդամներին
Եվրամիությունը պետք է կրճատի ԵՄ հիմնական սկզբունքներին (ինչպիսին են անկախ դատական համակարգն ու մամուլի ազատությունը) հակասող օրենքներ ընդունող անդամների ֆինանսավորումը եւ պատժամիջոցներ մտցնի։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռումինիան, Հունգարիան եւ Լեհաստանը, ԵՄ-ից ավելի մեծ ֆինանսավորում են ստացել, քան տրամադրել են իրենք։ «Կան բազային հիմնական սկզբունքներ, որոնք պետք է բոլորը հարգեն»,- ասել է Մաասը։ Դրանք խախտելու դեպքում պետք է հետաքննություն անցկացվի ֆինանսական հետեւանքների վերաբերյալ։
Նա նշել է, որ ֆինանսավորման կրճատումը «միակ լեզուն է, որն այնտեղ հասկանում են»։
Ավելի վաղ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր շարքերից հեռացրել էր Հունգարիայի «Ֆիդես» կառավարող կուսակցությունը՝ այն երկյուղների հետ կապված, թե այն խախտել է Եվրամիության սկզբունքները օրենքի գերակայության հարցում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խստացրել է Հունգարիայի հասարակական կյանքի վերահսկողությունը, ներառյալ դատարանները, լրատվամիջոցները եւ տնտեսությունը, ինչպես նաեւ կրթությունն ու ներկա պահին կատարվող գիտական հետազոտությունները։
ԵՄ-ը նաեւ դժգոհ է Լեհաստանից ու Ռումինիայից մի շարք քայլերի պատճառով, որոնք, ըստ քննադատների, խափանում են օրենքի գերակայությունն ու եվրոպական այլ հիմնական արժեքներ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026