Ռուսաստանում ապտակելու սիրողական մրցույթ է անցկացվել (տեսանյութեր)
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացել է երկրում ապտակելու առաջին սիրողական մրցումը, որի ժամանակ մասնակիցները մինչև հակառակորդին նոկաուտի հասցնելը ապտակել են միմյանց:
Ինչպես նշում է Oddity Central հարթակը, համանման մրցույթ անցկացվել է նաև անցած տարի՝ Մոսկվայում, սակայն դրան մասնակցել են միայն պրոֆեսիոնալ մարզիկները:
Այս տարի մրցույթի կազմակերպիչները մասնակցության հնարավորություն են ընձեռել նաև իրենց ուժերը փորձել ցանկացող ոչ պրոֆեսիոնալ անձանց: Արդյունքում մասնակիցներից շատերը պատահական տղամարդիկ են եղել:
Մրցակիցները, կանգնելով սեղանիկի տարբեր կողմերում, ապտակներ են հասցրել միմյանց: Եթե երեք ապտակից հետո մասնակիցներից ոչ մեկը նոկաուտի չի ենթարկվել, մրցավարը հաղթողի կոչումը շնորհել է ապտակի ուժի և տեխնիկայի հիման վրա:
Լուրջ վնասվածքներից խուսափելու համար մասնակիցներին թույլատրվել է ապտակել միայն ափի վերին մասով, բացի այդ՝ արգելվել է թիրախավորել հակառակորդի քունքերը, ականջներն ու աչքերը:
Սիրողական մրցույթում քաշային կարգեր չեն եղել, ինչը թույլ է տվել 168 կգ կշռող Վասիլի Կամոցկիին հեշտությամբ տիրանալ հաղթողի տիտղոսին:
Ֆիտնեսի սիրահարի հակառակորդները հիմնականում ֆիզիկական ուժի առումով մեծապես զիջել են նրան: Վասիլին որպես մրցանակ 30 հազար ռուբլի է ստացել, ինչպես նաև ապտակելու պրոֆեսիոնալ մրցույթին մասնակցության հրավեր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026