Բրազիլիայում կալանավորվել է նախկին նախագահ Միշել Տեմերը
Բրազիլիայում կալանավորվել է նախկին նախագահ Միշել Տեմերը, որն անցնում է կոռուպցիայի վերաբերյալ մի քանի գործերով: Նրա փաստաբանը հաստատել է կալանքը:
Կալանքի կարգադրագիրը տրվել է դատավոր Մարսելո Բրայթասը, որը ղեկավարում է կոռուպցիայի վերաբերյալ խոշոր հետաքննությունը: Այն կապված է քաղաքական գործիչներին եւ պետական պաշտոնյաներին տրված կաշառքների հետ:
2014-ին հետաքննության սկվելու պահից այն հանգեցրեց առաջատար գործարարների եւ քաղաքական գործիչների բանտարկմանը, այդ թվում նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի:
Տեմերը կալանավորվել է Angra 3 ատոմային էլեկտրակայանի շինարարության ժամանակ կաշառակերության գործով քննության շրջանակում, հաղորդում է Reuters-ը:
Տեմերը Բրազիլիայի նախագահ է եղել 2016-2018 թվականներին՝ պաշտոնը ստանձնելով Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտից հետո, որի վարչակազմում նա 6 տարի փոխնախագահի պաշտոն էր զբաղեցնում:
Տեմերը բազմիցս հերքել է բոլոր իրավախախտումները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026