Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում անհայտ անձինք վնասել են 4 մզկիթ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է Բիրմինգհեմ քաղաքի մզկիթների վրա հարձակումների մասին լուրը: Իրավապահները միջադեպի հետ կապված հետաքննություն են իրականացնում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ուեսթ Միդլենդս կոմսության ոստիկանությանը:
«Լույս հինգշաբթի տեղի ունեցած հարձակումների դրդապատճառները մեզ առայժմ հայտնի չեն», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Դեյվ Թոմփսոնը:
Նշվում է, որ հարձակման առաջին դեպքի մասին ոստիկանությանը հայտնի է դարձել տեղի ժամանակով գիշերը ժամը 2.30-ին: Հաղորդվել է, որ անհայտ տղամարդը մեծ մուրճով կոտրել է քաղաքի մզկիթներից մեկի պատուհանները:
Ավելի ուշ ոստիկանությունը ստացել է ևս մի նման ահազանգ: Իրավապահները սկսել են հսկողություն իրականացնել քաղաքի այն շրջանում, որտեղ հիմնականում գտնվում են մզկիթները, ինչից հետո պարզ է դարձել, որ հարձակումների հետևանքով վնասվել է տեղի 4 մզկիթ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը կրակ էր բացել նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում, ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 50 մարդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել