Մակրոնի նախկին օգնականին ապօրինի զենք կրելու մեղադրանք է ներկայացվել
Ֆրանսիացի քննիչները նոր մեղադրանքներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախկին օգնական Ալեքսանդր Բենալային, այդ թվում եւ ապօրինի զենք կրելու համար։ Այս մասին տեղեկացրել է France Info ռադիոկայանը՝ հղում կատարելով դատական աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ «B կարգի զենքի ապօրինի կրման» մեղադրանքի հարուցման պատճառը Բենալայի սելֆին է 2017 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ։ Չի ճշտվում, թե հատկապես ինչ զենք է նա ունեցել։ Բայց ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարից երեւում է, որ դա կարող էր ատրճանակ լինել։
Ըստ աղբյուրների՝ Բենալային նաեւ մեղադրում են «միտումնավոր բռնության» եւ «պետական ծառայությունների գործունեությանը միջամտելու» մեջ՝ Փարիզում 2018-ի մայիսմեկյան ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետաքննության համատեքստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
2018 թվականի օգոստոսին Բենալան ազատվել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից՝ Փարիզի մայիսմեկյան ցույցի մասնակիցներին ծեծելու մեղադրանքների հետ կապված։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել