«Նման հիմար ազգանունով աշխարհում ոչ մի ուրիշ մարդ չկա». Ժիրինովսկին դժգոհել է իր իսկ ազգանունից
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ իր ազգանունը համարում է աշխարհում «ամենահիմարը», գրում է vesti.ru-ն:
Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ վատն է համարում ոչ միայն իր, այլև ռուսական մի շարք այլ ազգանուններ, որոնք, մասնավորապես, կապված են մարմնի որևէ մասի հետ:
«Օրինակ՝ ի՞նչ ազգանուն է Լոկոտ (ռուսերենից թարգմանաբար «արմունկ») », - ասել է Ժիրինովսկին՝ նկատի ունենալով Նովոսիբիրսկի քաղաքապետին:
Ըստ Ժիրինովսկիի՝ նույն տրամաբանությամբ կարող են լինել ազգանուններ «եղունգ» կամ «թարթիչ» բառերով:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի համոզմամբ՝ աշխարհում ոչ ոք չունի ավելի հիմար ազգանուն, քան իրենն է:
«Նման հիմար ազգանունով աշխարհում ոչ մի ուրիշ մարդ չկա»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Աղբյուրը, սակայն, նկատում է, որ հակառակ քաղաքական գործչի պնդման՝ նույն ազգանունը կրող մարդիկ Ռուսաստանում էլի կան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը