Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը
Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ ապրանքում առկա հարավաֆրիկյան տոմատային ցեցի առկայության պատճառով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ուկրաինայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և սպառողների պաշտպանության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային անցակետում գտնվող 17.2 տոննա թուրքական լոլիկը նախատեսվում է հետ ուղարկել Թուրքիա:
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ ապրանքի՝ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու հետ կապված թուրքական կողմին գրավոր զգուշացում է ուղղվել:
Հատկանշական է, որ սա Ուկրաինա ներկրվող թուրքական լոլիկի հետ ուղարկման արդեն երկրորդ դեպքն է այս ամիս: Մարտի սկզբին Ուկրաինան չէր ընդունել Թուրքիայից ներկրված 11.8 տոննա լոլիկ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը