Նոր Զելանդիայի իշխանություններն արգելել են երկրի տարածքում կիսաավտոմատ մարտական զենքերի վաճառքն ու գործածումը
Նոր Զելանդիայի իշխանությունները կիսաավտոմատ մարտական զենքի բոլոր տեսակների վաճառքն ու գործածումն արգելող օրենք են ընդունել, գրում է BBC-ն: Արգելքի մասին քննարկումները սկսվել են Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից 72 ժամ անց:
«Մեր պատմությունն առհավետ փոխվեց: Այժմ օրենքները նույնպես պետք է փոխվեն»,- հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ հավելելով, որ նման զենք կրողների համար դրանք ոստիկանությանը փոխանցելու նպատակով անցումային միջոցներ կձեռնարկվեն:
Արգելքը կտարածվի նաև բաղադրիչների ու բարձր տարողությամբ փամփուշտներ վաճառող խանութների վրա: Ոստիկանության նախարար Սթյուարտ Նեշի խոսքով՝ ոստիկանության և անվտանգության ուժերի համար կարող են որոշ բացառություններ լինել: Կփոխվեն նաև կիսաավտոմատ զենք կրելու արտոնագրի տրամադրման պահանջները:
Նախատեսվում է, որ արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մահմեդականների դեմ ուղղված ահաբեկչությունը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության համար ձերբակալված Բրենթոն Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը