Թերեզա Մեյը Brexit-ի հետաձգման հարցում մեղադրել է բրիտանացի պատգամավորներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորապես ցավում է Brexit-ի հետաձգման առնչությամբ և այդ հարցում մեղադրում է բրիտանացի պատգամավորներին, որոնք երկու անգամ մերժեցին Եվրամիությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այդ մասին Մեյն ասել է հեռուստաուղերձում, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Մեյը նշել է, որ «ինքը պատրաստ չէ հետաձգել Brexit-ն ավելի, քան մինչև հունիսի 30-ը»:
Նա կրկին դիմել է պատգամավորներին` կոչ անելով աջակցել գործարքը: «Մինչ օրս խորհրդարանն արել է ամեն ինչ` խուսափելու ընտրություն կատարելուց: Քվեարկության է դրվել նախագծի մի քանի փոփոխված տարբերակ, սակայն խորհրդարանն այդպես չի կողմնորոշվել: Պատգամավորները հայտարարել են միայն, որ իրենք չեն ուզում…»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը` հույս հայտնելով, որ, ի վերջո, խորհրդարանը համաձայնագրին աջակցելու որոշում կկայացնի:
Մեյը կրկին հայտարարել է, որ դեմ է Brexit-ի հարցով երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու գաղափարին, որն առաջ է քաշել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել