Անկարան փորձում է արդարանալ Էրդողանի մեկնաբանությունների համար
Անկարան արդարանում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունների համար, որոնք Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ են դարձել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ֆահրետին Ալթունը հայտարարել է, որ Էրդողանի խոսքերը հանվել են համատեքստից՝ հայտնում է AFP-ը։
Ավելի վաղ Էրդողանը զայրացրել էր Ավստրալիային, երբ հայտարարել էր, թե «հակամուսուլմանական ավստրալիացիները» կուղարկվեն նորից գերեզմաններ, ինչպես նրանց պապերը Գալիպոլիի ճակատամարտում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ ավելի քան 8000 ավստրալիացի էր զոհվել թուրք զորքերի դեմ պայքարում։
Բացի այդ, Էրդողանը ակտիվորեն չարաշահել է Նոր Զելանդիայի ողբերգությունը, երբ մզկիթների վրա հարձակման հետեւանքով 50 մարդ էր զոհվել։ Հրաձիգը Ավստրալիայի քաղաքացի էր։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Էրդողանի մեկնաբանություններն անվանել է «ցնորամիտ» եւ «ծայրահեղ վիրավորական»՝ նախազգուշացնելով, որ կդիտարկի երկու երկրների միջեւ հարաբերությունների «բոլոր տարբերակները»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը