Ես պատրաստ չեմ հունիսի 30-ից ավելի երկար հետաձգել Brexit-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով երկարացնել Brexit-ի մասին բանակցությունների ժամանակը մինչեւ հունիսի 30-ը։ Նա նշել է, որ պատրաստվում է Բրյուսելի հետ իր առաջարկած գործարքի երրորդ քվեարկությանը, տեղեկացնում է Reuters-ը։
«Որպես վարչապետ ես պատրաստ չեմ Brexit-ն ավելի հետաձգել, քան մինչեւ հունիսի 30-ը,- ասել է Մեյը խորհրդարանի նիստում։- Ուստի, ես գրել եմ նախագահ Տուսկին՝ Եվրախորհրդի նախագահին, նրան տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկարացնել հոդված 50-ի գործունեության ժամկետը մինչեւ հունիսի 30-ը»։ «Կառավարությունը մտադիր է առաջադրել երրորդ քվեարկություն ըստ էության»,- ավելացրել է նա։
Բրիտանացի օրենսդիրները անցած շաբաթ ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել Եվրամիությունից երկրի դուրս գալը հետաձգելու հայց ուղարկելու որոշմանը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը