Մինսկի գլխավոր ճարտարապետին կաշառքի համար ձերբակալել են
Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Պավել Լուչինովիչին 4 հազար դոլարի չափով կաշառք ստանալուց հետո ձերբակալել են: Այս մասին չորեքշաբթի հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն:
«Տղամարդուն ձերբակալել են Մինսկի շրջանում 4 հազար ԱՄՆ դոլար ստանալուց հետո: Գումարը նախագծային որոշումների համաձայնեցման հարցերի բարենպաստ լուծման համար պաշտոնյային փոխանցել է անհատ ձեռներեցը», -նշել է ՆԳՆ-ն:
ՆԳՆ տվյալներով՝ ՔԿ գլխավոր քննչական վարչության կողմից Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի պաշոտնատար անձի նկատմամբ Բելառուսի ՔՕ 430-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափի կաշառքի ստացում) հարուցվել է քրեական գործ, իսկ կաշառքը տվողի նկատմամբ 431-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափի կաշառքի փոխանցում) հարուցվել է քրեական գործ:
Պավել Լուչինովիչը Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2015 թվականին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել