Փհենյանը պետք է հրաժարվի զանգվածային ոչնչացման զենքի բոլոր ծրագրերից. Վաշինգտոն
Հյուսիսային Կորեայի համար անվտանգություն եւ զարգացում ապահովելու միակ միջոցը զանգվածային ոչնչացման զենքի եւ բալիստիկ հրթիռների իր բոլոր ծրագրերից հրաժարումն է: Այդ մասին հայտարարել է զինամթերքի հսկողության եւ ստուգման հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Պոբլեթեն Ժնեւում ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցերով կոնֆերանսի ժամանակ,-հաղորդում է Reuters-ը:
«Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ անվտագնություն եւ զարգացում ապահովելու միակ միջոցը ամբողջ զանգվածային ոչնչացման զենքից, բալիստիկ հրթիռների ծրագրերից հրաժարումն է՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բազմաթիվ բանաձեւերի պահանջների»,-նշել է նա:
Դիվանագետը կոչ է արել երկրներին դադարել զինամթերքի կամ ռազմական հարցերով Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած համագործակցությունը:
Հյուսիսային Կորեան դիտարկում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները դադարեցնելու հավանականությունը եւ կարող է վերանայել հրթիռային եւ միջուկային փորձարկումների կասեցման հարցը, եթե Վաշինգտոնը զիջումների չգնա, անցած շաբաթ հայտարարել է հյուսիսկորեական բարձրաստիճան պաշտոնյան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել