Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սենատի խոսնակը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին:
«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա:
Նազարբաևի հրաժարականի պատճառները առայժմ հայտնի չեն:
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սենատի (վերին պալատ) խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015թ. նա նախագահ ընտրվեց 5-րդ անգամ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել