Բելառուսի լրատվամիջոցները բոյկոտել են Ռուսաստանի դեսպանի՝ «Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու 5-ամյակին» նվիրված մամուլի ասուլիսը
Բելառուսի խոշորագույն մեդիաների լրագրողները բոյկոտել են Բելառուսում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչի՝ «Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու 5-ամյակին» նվիրված մամուլի ասուլիսը, հաղորդում է «Настоящее время»-ն։
«Կշռադատելով մեր լրագրողների՝ միջոցառմանը ներկա գտնվելու բոլոր դրական և բացասական կողմերը՝ մենք մասնակցությունից ձեռնպահ մնալու որոշում ենք կայացրել»,- ասված է երկրի 5 ամենախոշոր ոչ պետական լրատվամիջոցների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Լրագրողների խոսքով՝ իրենց որոշումը դեսպանի անձի նկատմամբ արհամարհանքի կամ նրա պաշտոնի նկատմամբ հետաքրքրության բացակայության նշան չէ, և իրենք պատրաստ են լուսաբանել ռուս-բելառուսական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ նրա դիրքորոշումը։
Լրագրողները հայտնել են, որ չեն ցանկանում, որ ասուլիսին իրենց ներկայությունն ընթերցողների կողմից որպես Ղրիմում 2014թ․-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ կողմերից մեկին աջակցություն դիտվի, ինչպես նաև ընդգծել են, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ թեմայի շուրջ «վաղուց բոլորին հայտնի» է։
Ասուլիսի ժամանակ դեսպան Բաբիչին պետական լրատվամիջոցների կողմից նույնպես որևէ հարց չի հնչել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել