Ճապոնիայում ծնողներին օրենքով կարգելեն ծեծել երեխաներին
Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, այս մասին գրում է The Japan Times-ը։
Նշվում է, որ նոր փոփոխություններն արգելք են սահմանում անչափահասների հանդեպ ֆիզիկական պատժի ցանկացած ձևի նկատմամբ։ Դրանք արգելված կլինեն թե՛ ծնողներին, թե՛ խնամակալներին ու մոտ հարազատներին և թե՛ երեխաների հետ շփվող սոցաշխատողներին։
Փոփոխությունները քննարկման կդրվեն երկրի խորհրդարանում ապրիլի 1-ին։
Աղբյուրը նկատում է, որ առկա օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունն օրակարգ է մտել սարսափելի դեպքից հետո, երբ հայրը սպանել էր դստերը։ Հայտնի է, որ աղջիկը պարբերաբար հայտնել է համապատասխան մարմիններին ընտանիքում առկա բռնության մասին, սակայն երեխային պաշտպանության տակ առնելու համար որևէ քայլ չի ձեռնարկվել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել