Ոստիկանությունը ձերբակալել է Ուտրեխտում տեղի ունեցած հրաձգության երրորդ կասկածյալին
Հոլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է Ուտրեխտում տրամվայում տեղի ունեցած հրաձգության երրորդ կասկածյալին, որի հետեւանքով մահացել է 3 մարդ: Այս մասին հաղորդել է Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ձերբակալվել է երրորդ մարդը, դեռ անհայտ է, թե ինչ առնչություն է նա ունեցել միջադեպին», -նշել է հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր երկու անձի ձերբակալման մասին, այդ թվում հրաձգությունն իրականացրած Գյոկմեն Տանիշի:
Ըստ Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի՝ հարձակվողը դեռ երկու շաբաթ առաջ ձերբակալված էր: Նա ընդգրկված էր երեք գործերում՝ հեծանիվի գողության, կողոպուտի եւ բռնաբարության: Մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Տանիշին իմացած անձանց, նաեւ պնդում են, որ նա հոգեբանական խնդիրներ է ունեցել եւ թմրանյութեր է օգտագործել:
Ըստ ոստիկանության տվյալների՝ երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին Ուտրեխտում տեղի ունեցած հարձակման արդյունքում երեք մարդ է մահացել, եւս 5-ը վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց անհրաժեշտ օգնություն է տրվում:
Ըստ բժիշկների՝ երեք մարդ ծանր վիճակում է: Թե ինչ շարժառիթներով է առաջնորդվել Գյոկմեն Տանիշը, դեռ պարզ չէ:
Իրավապահ մաարմինները չեն բացառում, որ հարձակվողը ահաբեկչական նպատակներ ուներ, սակայն կան նաեւ ենթադրություններ, որ հարձակումն իրականացվել է ընտանիքի հետ կապված պատճառներով:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կարգադրությամբ՝ երեքշաբթի բոլոր պետական շենքերի դրոշներն իջեցվել են ի նշան հարգանքի զոհերին եւ նրանց հարազատներին:
Ազգային խորհրդարանի ստորին պալատը մտադիր է երեքշաբթի մեկ րոպե լռությամբ հարգել ողբերգության զոհերի, ս նաեև Նոր Զելանդիայում ահաբեկչության հետեւանքով մահացածների հիշատակը: Արարարողությանը նախատեսվում է վարչապետի ներկայությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել