ԵՄ համագործակցությամբ՝ Հայաստանում կիրականացվեն շենքերի էներգախնայողությանը միտված միջոցառումներ
Մարտի 18-ին, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը եւ միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երեւան քննարկելու հանրային եւ մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները եւ կայուն ներդրումային լուծումները:
Նույն օրը, Եվրոպական միության եւ միջազգային ֆինանսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներն հանդիպել են ՀՀ կառավարության պետական նախարարների եւ ոլորտի փորձագետների հետ եւ քննարկել շենքերի էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների մակարդակը բարձրացնելու համար առկա ներուժը եւ անհրաժեշտ բարեփոխումների շրջանակը:
«Հայաստանում էներգիայի ընդհանուր սպառման մինչեւ 40 տոկոսը բաժին է հասնում շենքերին՝ զգալիորեն ներազդելով ընտանեկան բյուջեների եւ շրջակա միջավայրի վրա: Մենք՝ հիմնական ֆինանսական կառույցների հետ միասին այստեղ ենք, որպեսզի Հայաստանի նոր կառավարության հետ քննարկենք, թե որ ուղղությամբ համատեղել օժանդակությունը, որպեսզի զգալի կերպով բարելավվի շենքերի էներգետիկ արդյունավետությունը, ինչպես նաեւ մարդկանց կենսակերպի մակարդակը՝ վերջնական արդյունքում», նշել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցերով Եվրահանձնաժողովի պատասխանատու Լոուրենս Մերեդիթը՝ Եվրամիության անունից:
«Եվրամիության բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի եւ գործընկեր ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, աջակցում է Հայաստանում իրականացվող ծրագրերին, նպաստելով քաղաքացիների առօրյա կյանքի բարելավմանը: Շենքերի էներգաարդյունավետության բարձրացումը կարեւոր է մարդկանց բարեկեցության, էներգիայի եւ ծախսերի խնայողության, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի տեսանկյունից: Հայաստանում առկա է էներգաարդյունավետության բարձրացման զգալի ներուժ», մեկնաբանել է ԵՄ բանկի Արեւելյան հարեւանության բաժնի ղեկավար Լիոնել Ռապեյը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել