Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի երկարաժամկետ հավատարմությամբ
Եվրոպան անհանգստացած է ՆԱՏՕ-ին Միացյալ Նահանգների երկարաժամկետ հավատարմությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին՝ անուղղակի քննադատելով Դոնալդ Թրամփի մոտեցումը դաշինքին՝ հայտնում է Reuters-ը։
«Դաշինքը պետք է լինի անպայման, հակառակ դեպքում դա դաշինք չէ։ ՆԱՏՕ-ի հավատարմության մասին կետը կոչվում է 5-րդ հոդված, ոչ թե F-35 հոդված»,- ասել է Պարլին՝ նկատի ունենալով ամերիկյան կործանիչները։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը ասում է, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում նրանց բոլորի վրա։
Պարլին նաեւ հայտարարել է, որ մեծ եվրոպական ինքնավարության ձգտումը չպետք է դիտարկվի որպես Միացյալ Նահանգների դեմ քայլ եւ չպետք է հանգեցնի նրան, որ Վաշինգտոնն ավելի քիչ ներգրավված լինի այդ տարածաշրջանում։
Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ին՝ այն անվանելով «հնացած» կառույց։ Նա պահանջել է, որ դաշնակիցները մեծացնեն պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս՝ սպառնալով հակառակ դեպքում հեռանալ ՆԱՏՕ-ից։
Թրամփը քննադատել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ իր համար վիրավորական է պոտենցիալ հակառակորդների դեմ Եվրոպայում սեփական բանակ ստեղծելու նրա առաջարկությունը։
Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է միասնական բանակ, որպեսզի նվազեցվի պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել