Վաղ է խոսել, թե Փհենյանը պատրաստվում է հրթիռ արձակել. Հարավային Կորեայի
Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե Հյուսիսային Կորեայի վերջին ժամանակների գործունեությունը հրթիռային որոշ օբյեկտներում հրթիռի արձակման նախապատրաստություն է։ Այս մասին ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն խորհրդարանական լսումների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը։
Մարտի սկզբին ամերիկյան մի քանի վերլուծաբանական կենտրոններ եւ հարավկորեական պաշտոնատար անձինք տեղեկացրին, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս Sohae հրթիռի արձակման հնարավոր նախապատրաստությունը Թոնչան-րիից, որն անցյալում օգտագործվում էր արբանյակների արձակման համար։
«Վաղ է սա հրթիռների հետ կապված գործունեություն անվանել»,- ասել է պաշտպանության նախարար Չոն Կյոնդուն։ «Թոնչան րին մեկնարկային հարթակ է, բայց մենք ոչ մի ակտիվություն հրթիռի արձակման համար չենք տեսնում»,- նշել է նա։
Նա նաեւ տեղեկացրել է, որ կան Հյուսիսային Կորեայում միջուկային գործունեության շարունակման նշաններ, բայց մանրամասների մեջ չի խորացել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել