Ֆիլիպիններում ափ նետված կետի ստամոքսում 40 կգ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել
Ֆիլիպիններում ափ նետված երիտասարդ կետը, որի ստամոքսում 40 կգ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել, սատկել է «գաստրիկ շոկից»:
Ինչպես նշում է theguardian.com կայքը, միջադեպը տեղի է ունեցել Մինդանաո կղզում: Ծովային կենսաբաններն ուղղակի շոկի են մատնվել, երբ պարզել են ՝ինչն է կաթնասունի սատկելու պատճառը:
Կետի ստամոքսում հայտնաբերվել են բրնձային ուտեստների, բանանի, ինչպես նաև առևտրային տոպրակներ. այդ ամենը հայտնաբերվել է կետի հերձման արդյունքում:
Հերձման լուսանկարներում պարզորոշ երևում են ստամոքսից հանված աղբի կույտերը:
D’ Bone Collector Museum թանգարանի կենսաբանները, որոնք իրականացրել են հերձումը, նշել են, որ սա կետի մարմնում իրենց կողմից պլաստիկի հայտնաբերման խոշորագույն դեպքն է:
«Սա ուղղակի գարշելի է: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի նրանց դեմ, ովքեր ծովերին ու օվկիանոսներին վերաբերվում են աղբանոցների պես»,-ասել է թանգարանի ներկայացուցիչը:
2017թ. տվյալներով՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը և Վիետնամն ավելի շատ պլատիկ են թափել համաշխարհային օվկիանոս, քան մնացած պետությունները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել