Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը. Մոգերինի
«Մենք շեշտում ենք մեր եվրոպական միասնությունը և մեր հանձնառությունն առ այն, որ Ղրիմի հարցը մեր օրակարգի գերակայությունների մեջ է, և մենք կշարունակենք իրականացնել անօրինականության չճանաչման մեր քաղաքականությունը: Ղրիմն Ուկրաինան է», – ասել է Մոգերինին ԵՄ խորհրդի նիստի բացման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, «դա միջազգային իրավունքի խախտում է»: «Մենք լիովին համաձայն ենք Ուկրաինայի հետ՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում», – ընդգծել է Մոգերինին:
Դիվանագետը հայտարարել է, որ վերջին հինգ տարիները ցույց են տվել Ղրիմի թաթարների հիմնարար ազատությունների և իրավունքների պարբերական խախտումները: Այս կապակցությամբ նա նշել է ռուսական բանտում գտնվող ռեժիսոր Օլեգ Սենցովի անունը, ով անցյալ տարի Սախարովի անվան մրցանակ է ստացել:
«Շատ ուրիշներ դատապարտվեցին Ռուսաստանի կողմից՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների բոլոր խախտումները հետաքննել և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին ազատ մուտք տրամադրել թերակղզի», – ասել է նա:
Բացի այց, Մոգերինին նշել է, որ Ղրիմի և Սևաստոպոլի ռազմականացումը բացասաբար է անդրադարձել Սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա, իսկ անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում լարվածության աճը Ղրիմի անօրինական անջատման հերթական հետևանքն էր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել