Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին
Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ,- այս մասին հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը:
«Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք ունեցել են Կերչի նեղուցով անցնող ուկրաինական նավերի զավթման ժամանակ: Ավստրալիան անհանգստացած է 2018 թվականի նոյեմբերին Ազովի ծովում առաջացած լարվածությամբ, -ասվում է հայտարարության մեջ:
Փեյնը նաև կոչ է արել ՌԴ-ին անհապաղ ազատ արձակել ուկրաինացի ծովայիներին և ուկրաինական նավերը, ապահովել Կերչի նեղուցով անարգել երթևեկություն:
«Ավստրալիան չի ճանաչում ոչ մի գործողություն, որն ուղղված է Ղրիմի բռնակցման օրինականացմանը կամ Դոնեցկի և Լուգանսկի մարզերն Ուկրաինայից անջատելուն: Այդ իսկ պատճառով ես թիրախային ֆինանսական պատժամիջոցներ եմ սահմանել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի երեք «ղեկավարների» նկատմամբ, ովքեր ընտրվել են այսպես կոչված 2018 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքում,- ասվում է հայտարարության մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել