Զախարովան պատասխանել է սադրիչ հարցի
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանը տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքներին եւ որն է համարում առաջնահերթ։ Ինչպես հայտնում է «Մոսկվա-Բաքու» լրատվական հարթակը, ի պատասխան տրված հարցի, Մարիա Զախարովան ասել է, թե սահմանել ռուսական արտաքին քաղաքականության համար որն է առավել կարեւոր՝ տարածքային ամբողջականության իրավունքը, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, նույն է, ինչ ատրճանակը պահել մարդու քունքին ու հարցնել նրան, թե ուզում է, որ իրեն գնդակահարեն գլխի աջ կեսից, թե ձախ կեսից։ «Կան բաներ, որոնք անբաժանելի են եւ այս մասին բազմիցս գրվել է, հատկապես իրավարար փաստաթղթերում, որոնք հանդիսանում են հիմք ժամանակակից միջազգային իրավունքի համար։ Այս բաները չի կարելի դիտարկել առանձնաբար, իրարից կտրված։ Իմ կարծիքով չի կարելի ընտրություն կատարել մեկի կամ մյուսի միջեւ։ Ամբողջության մեջ այս ամենը կարող են աշխատել, այլապես այն կդառնա զենք, որի փողը կուղղվի հենց քո դեպ, քո պետության դեմ, ժոսովրդի դեպ»,- մանրամասնել է Մարիա Զախարովան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել