ՌԴ դեսպան. Հայաստանը Ռուսաստանի գործունեության գլխավոր առաջնահերթություններից է
Ինձ համար՝ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, հատկապես կարեւոր է այն, որ Հայաստանը համարվում է որպես մեր գործունեության գլխավոր առաջնահերթություններից մեկը անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում։ Այս մասին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում՝ «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինը։
Դա, դեսպանի կարծիքով, Հայաստանի Հանրապետության հետ «եղբայրական եւ ռազմավարական գործընկերության» համեմատաբար ոչ մեծ, բայց շատ կարեւոր մասն է, որն իրականացվում է ՄԱԿ-ից ՌԴ գործընկերների սերտ փոխգործակցությամբ։
«Այս դեպքում խոսքը ՄԱԿ Զարգացման ծրագրի մասին է։ Այսպիսով, Հայաստանի տարածքում իրականացվում են մի շարք նախագծեր ռուսաստանյան ֆինանսավորմամբ, եւ յուրաքանչյուրը յուրովի իր կարեւոր եւ կոնկրետ, գործնական ավանդն է ներդնում երկրի տարբեր շրջաններում, տեղերում բնակչության կյանքի բարելավման գործում»,- պարզաբանել է դեսպան Կոպիռկինը։
Այս աշխատանքը կշարունակվի։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ գործընկերներին՝ նշելով, որ նրանք շատ արդյունավետ եւ հմուտ իրականացնում են նախագծեր՝ վերուղղորդելով այն ֆինանսավորումը, որը ստացվում է ՌԴ բյուջեից՝ Հայաստանում «իրական նախագծեր» իրականացնելու համար։
Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել