Հայտնի են ամենամաքուր օդով երկրները
Եվրամիությունում ամենամաքուր օդով կարող է հպարտանալ Ֆինլանդիան, համաշխարհային վարկանիշում նրանից առաջ է անցել միայն Իսլանդիան: Բացի նրանցից, հնգյակ են մտել Էստոնիան, Շվեդիան եւ Ավստրալիան: Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլսը»:
Բնության պահպանության խոշորագույն միջազգային կազմակերպության եւ համակարգչային ծրագրեր մշակող ընկերության մասնագետները կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով օդի մաքրությունը 73 պետություններում: Փորձագետները գնահատել են, թե միջին հաշվով փոշու որքան միկրոմասնիկներ է պարունակում այս կամ այն երկրի քաղաքների օդը:
Դա օդի աղտոտման՝ մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն է. շատ մանր չափի պատճառով մասնիկները խորը ներթափանցում են շնչուղիներ, նստում թոքերում, ինչն առաջացնում է առողջության հետ կապված խնդիրներ՝ ալերգիայից մինչեւ ուռուցքաբանական հիվանդություններ, պարզաբանել են վերլուծաբանները: Ամենակեղտոտ օդն, ինչպես պարզվել Է, Բանգլադեշում է, Պակիստանում եւ Հնդկաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել