Բոլթոնն առաջարկել է ներառել Չինաստանին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ զինաթափման շուրջ բանակցային գործընթացում
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցությունները միջուկային զենքի վերահսկողության շուրջ եւ առաջարկել է հրավիրել նաեւ Չինաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով The Hill-ին:
«Ներկայումս Չինաստանն ուժեղացնում է իր միջուկային ներուժը: Դա պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք դիտարկում ԱՄՆ-ում հակահրթիռային պաշտպանության մեր ազգային համակարգերի ամրապնդման հարցը: Եւ եթե մենք պատրաստվում ենք անցկացնել եւս մեկ բանակցություններ զինամթերքը վերահսկելու հարցով, օրինակ, ռուսների հետ, դա պատճառներից մեկն է՝ ինչու կարող է իմաստ ունենալ Չինաստանին ներառելը այդ քննարկման մեջ»,-հայտարարել է Բոլթոնը:
Ընդ որում՝ Կրեմլում նշել են, որ դեռեւս որեւէ հստակ առաջարկ չի եղել:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 2-ին Վաշինգտոնը սկսելու է ՄՓՀՀՊ-ից դուրս գալու գործընթացը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ «եթե Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի դրույթների ամբողջովին եւ ստուգելի իրականացմանը վեց ամսվա ընթացքում, ապա պայմանագիրը կչեղարկվի»:
Նույն օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը նույնությամբ կպատասխանի ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը եւ նույնպես դադարեցնում է պայմանագրում իր մասնակցությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել