ԱՄՆ-ը պատրաստվում է 10 000-ից ավելի հրթիռ գնել Ռուսաստանին և Չինաստանին դիմակայելու համար
ԱՄՆ պետդեպը ցանկանում է ավելի քան 10 000 կառավարվող հրթիռ գնել, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի և Չինաստանի դեմ, այս մասին գրում է Task and Purpose պորտալը։
Ըստ աղբյուրի՝ Պենտագոնում մտադիր են 2020 թվականի բյուջեի նախագծում ներառել համազարկային կրակի ռեակտիվ 10 193 հրթիռ, ինչը 26 տոկոսով ավելի է 2019-ի բյուջեով նախատեսվածից։ Հաղորդվում է նաև, որ այս հրթիռների համար ԱՄՆ-ը կծախսի 1,4 մլրդ դոլար։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ ծախսերի ծավալի մեծացումը պայմանավորված է Պենտագոնի համար որոշակի առաջնահերությունների փոփոխությամբ՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հայտարարված հաղթանակի հետ։
Նշվում է, որ այժմ Պենտագոնը նպաատակ ունի հզորացնել իր համազարկային կրակի ցամաքային համակարգերն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ու Չինաստանին դիմակայելու համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել