Ոստիկանը մե՞րն է, թե՞ ...
Բավական երկար ընդմիջումից հետո հայ ոստիկանը, հայ կարմիրբերատավորը, մեղմ ասած, անհամաչափ ուժ կիրառեց հայ մարդու դեմ: Ինչպես ասում են, ադրբեջանցին տեսավ ուրախացավ, զանգեց Թուրքիա եւ պատմեց: Իսկ եթե ավելի լուրջ, ապա կրկին անգամ ժողովուրդը համոզվեց կամ նորից հասկացավ, որ ոստիկանը բոլորովին էլ իրենը չէ:
Եւ այսպես, ինչո՞ւ կառավարությունը որոշեց կարմիրբերետավորներին հանել մի քանի տասնյակ ցուցարարների դեմ, երբ դրա անհրաժեշտությունը բոլորովին չկար:
Այս հարցի պատասխանը կստանանք, եթե տիրապետենք իշխանությունների վարկանիշի մասին իրական տվյալներին: Համառ լուրեր են շրջանառվում, որ բոլոր գաղտնի եւ անաչառ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր կառավարությանն աջակցում է հայաստանցիներևի հազիվ մեկ երրորդը:
Հազիվ էր վերանում կամ վերացել իրավապահ մարմինների եւ ժողովրդի միջեւ առկա անջրպետը եւ ընդամենը մի բախումը ամեն ինչ փլուզեց եւ վերականգնեց նախկին իրավիճակը: Ափսոս: Փաստորեն կառավարությունը, երկրի ղեկավարությունը փորձում է վարկանիշի կարուստը հետ բերել կամ փոխհատուցել ինքնահսատատվելով:
Այս դեպքում ինքնահաստատվելու միջոց հանդիսացավ ուժի անհամաչափ կիրառումը: Գուցե ինչ որ մեկը հորդորել է, որ իշխանությունները պետք է այսուհետ ներկայանան ուժեղ տղայի կերպարով: Ո՞ւր կտանի այս քայլը, այս նախաձեռնությունն առայժմ դժվար է ասել, բայց որ իշխանություններն ուզում են հանդես գալ կոշտ եւ խիստ ղեկավարի նոր իմիջով՝ ակնհայտ է:
Եթե այս ամենն իրականություն է, եթե իրոք իշխանությունները ցանկանում են հանդես գալ նոր իմիջով, ապա կարելի է սպասել, որ ուժի ցուցադրման հերթական գործողությունը շատ չի ուշանա:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է