Մակրոնը մեղադրել է «դեղին բաճկոնավորներին» հանրապետությունը ոչնչացնելու մեջ
Մարտի 16-ին Ֆրանսիայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը եւ դրանց հետեւանքով հարձակումներն ու անկարգությունները երկրի բարօրությանն ուղղված պայքար չէ, այլ հակառակը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով նախագահի թվիթերյան գրառմանը:
«Այսօր Ելիսեյան այգիներում տեղի ունեցածն այլեւս բողոքի ցույց չէ: Դա մարդիկ են, որոնք ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է նա իր միկրոբլոգում:
Նրա խոսքերով՝ շատ գործողություններ են ձեռնարկվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը հանգուցալուծելու համար, սակայն դա բավարար չէ: Այդ առնչությամբ նա ցանկանում է հնարավորինս արագ «ուժեղ որոշում» կայացնել հետագայում նման նախաձեռնությունները կանխելու համար:
Մարտի 16-ին Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերի նոր ալիք է բարձրացել, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Ելիսեյան այգիներում ցուցարարները հարձակվել են հայտնի բրենդների մի շարք խանութների, բանկերի, ռեստորանների եւ ոստիկանական մեքենաների վրա: Տուժել են 17 ոստիկաններ, 1 հրշեժ եւ ավելի քան 40 ցուցարարներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել